30
Արտաշեսի հիշատակի օրն է այսօր։ 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Քաջարանցի էս տղեն զոհվեց իր ծառայության 100-րդ օրը։ Ընդամենը 3 ամիս ծառայելով բանակում, նա շատերից լավ տիրապետեց իր Դ-20 հրանոթին, շատերից ավելի քաջ էր ու անվախ և այդպես էլ զոհվեց՝ մարտական առաջադրանքը կատարելիս։
Ծնողները նրան համազգեստով այդպես էլ չտեսան․․․ միայն պատերազմից հետո նրանց մի քանի լուսանկար հասավ պատերազմի օրերից, որտեղ հրանոթի մոտ կանգնած, փոշու ու մրի մեջ հազիվ ճանաչեցին իրենց որդուն։
Հիշատակդ վառ, Արտաշես ջան։ Խունկ ու խոնարհում վառ հիշատակիդ։ Ձեզ մահվան ուղարկողներն անպատիժ չպետք է մնան։
Գրել է Արամ Գևորգյանը