Ուշակովը Զեկենսկու անվտանգությունն ապահովելու մասին

կողմից admin3

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցում հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մեկնել Մոսկվա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Զելենսկու՝ Մոսկվա ժամանելու դեպքում կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ նրա անվտանգությունը։

Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպումն իմաստ կունենա բանակցային գործընթացի ավարտից հետո՝ փաստաթղթերը ստորագրելու նպատակով։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode