Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է

կողմից badoyan

Դատարանում ներկա էր Սյունիքի Շաքի գյուղ ապօրինի մտած, հայ կնոջ վրա կրակ բացած ադրբեջանցին, իսկ Անի Ավետիսյանը չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական խնդիրներով։

Գորիսի դատարանում կայացել է նրա գործով առաջին դատական նիստը, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Գորիսի դատարանում ավարտվեց Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։
Երկու միջնորդություն ներկայացվեց։

Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ադրբեջանցի մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Ըստ էության, չեն վերացել ռիսկերը՝ փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու։
Երկրորդ միջնորդությունը ներկայացրեց տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին. նոր է ներգրավվել գործում։

Հավելեմ, որ դատարանում ներկա էր Սյունիքի Շաքի գյուղ ապօրինի մտած, հայ կնոջ վրա կրակ բացած ադրբեջանցին, իսկ Անի Ավետիսյանը չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական խնդիրներով։

Մենք լինելու ենք հետևողական», հայտնել է Անուշ Միրզոյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode