4
Անկախ պետությունների համագործակցությունը պատրաստվում է Իրանին գործընկերոջ կարգավիճակ տրամադրել։
Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա փոխանցմամբ՝ խոսքը «ԱՊՀ+» ձևաչափով համագործակցության մասին է։ Այդ ձևաչափին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել էր հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովում։
«Այս հարցը, իհարկե, հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ-ում շատերի շրջանում։ Եվ զգում եմ, որ գնահատականները հիմնականում դրական են», նշել է Լեբեդևը։
Նա նաև հավելել է, որ դրական որոշման դեպքում Իրանը կդառնա այդ կարգավիճակն ստացած առաջին պետությունը։