Գովազդային ընկերությունը դատի է տվել Արման Թաթոյանի կուսակցությանը․ պահանջում է 152 մլն դրամ

կողմից admin2

«Մեդիա Սիսթեմս» թվային մարքեթինգի և գովազդային գործակալությունը 152 մլն դրամի բռնագանձման պահանջով դատի է տվել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հիմնադրած «Միասնության թևեր» կուսակցությանը։

Ընկերությունը դատարանից պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 152 մլն 136 հազար դրամ։

Ինչպես հայտնում է Factor TV-ն, գործի վերաբերյալ այլ մանրամասներ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված չեն։ Լրատվամիջոցը կապ է հաստատել «Մեդիա Սիսթեմս»-ի հետ՝ պարզելու, թե երբ և ինչ հանգամանքներում է գոյացել պահանջվող գումարը։ Ընկերությունից խոստացել են ավելի ուշ պատասխանել։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել նոյեմբերի 24-ին և նույն օրը մակագրվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանին։

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode