24
Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, ինչը թույլ կտա իրացնել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
Մոսկվան և Պեկինը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, Երևանում «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ երկու երկրները ձգտում են Եվրասիայում անբաժանելի անվտանգության համակարգի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը։