«Մոնթե» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն անդրադարձել է ազգային հերոսների հիշատակին և ֆիլմի նշանակությանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր հերոսներին, իսկ ժամանակի ընթացքում նրանց կերպարներն ավելի թանկ ու կարևոր են դառնալու։
«Ազգ սիրելը ամենավեհ գործն է։ Մենք մեր հերոսներին երբեք չենք մոռանա։ Որքան ժամանակ անցնի, այնքան մեզ համար ավելի թանկ են դառնալու։ Պետք է ցույց տանք, որ մեր երեխաները նման են Մոնթեին»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նա նշել է, որ Մոնթեի և Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմերի ստեղծման համար շահույթ չեն ակնկալել։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նրանց մարդկային կերպարները լիարժեք ներկայացնելու համար անհրաժեշտ են բազմասերիանոց ֆիլմեր, քանի որ րոպեների ընթացքում հնարավոր չէ ամբողջ կյանքը ներկայացնել։
Նշենք, որ իրական փաստերի հիման վրա նկարահանված ֆիլմի հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Նոնա Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դուստրը։