Սիմոն Աբգարյանը կղեկավարի Փարիզի՝ «Théâtre du Soleil» թատրոնը

կողմից badoyan

Ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը հաջորդ տարվանից կստանձնի Փարիզի լեգենդար՝ Théâtre du Soleil («Արևի թատրոն») թատրոնի ղեկավարումը։

Որոշումն ընդունվել է թատերախմբի հավաքական համաձայնությամբ և հաստատվել Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից։

87-ամյա հիմնադիր Արիանա Մնուշկինան հայտնել է, որ անցումը լինելու է սահուն. Աբգարյանը կսկսի թատերախմբի հետ աշխատել արդեն 2027-ի գարնանից, իսկ ղեկավարումը լիարժեք կստանձնի սեպտեմբերին՝ իր վերջին բեմադրության ցուցադրություններից հետո։

Սիմոն Աբգարյանի ստեղծագործական ուղին սկսվել է հենց այս թատրոնից։ Նա 1985–1993 թվականներին խաղացել է Մնուշկինայի թատերախմբում և այս նշանակումը բնութագրել է որպես՝ վերադարձ դեպի տուն։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode