Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը

կողմից badoyan

«Ադրբեջանն ընդլայնում է անցյալ տարվա վերջից Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը, ինչպես նաև արագ տեմպերով շարունակում է ազատագրված տարածքների վերականգնումը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման սահմանափակումները. «Անցյալ տարվա վերջից Ադրբեջանը Հայաստան է մատակարարում մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթամթերք։ Մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են երկաթուղային գծի շինարարական աշխատանքներն ու այդ հարցի շուրջ բանակցությունների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմինների միջև հաճախակիացած շփումներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների երկխոսությանը։

Նշվում է, որ առանձին քննարկվել է նաև TRIPP նախագիծը։ Բայրամովը ներկայացրել է Հայաստանում ընդունված որոշումները և հայտնել, որ տեղում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի նոր Սահմանադրության հարցին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode