ՌԴ-ն ու Չինաստանը աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. Կոպիրկին

կողմից badoyan

Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, ինչը թույլ կտա իրացնել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մոսկվան և Պեկինը համախոհների հետ միասին նպաստում են ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, Երևանում «Ռուս-չինական հարաբերությունները փոփոխվող աշխարհում․ միասին՝ հանուն խաղաղության և կայունության» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ երկու երկրները ձգտում են Եվրասիայում անբաժանելի անվտանգության համակարգի ձևավորմանը, որի մաս է կազմում նաև Հարավային Կովկասը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode