31
ՆԳՆ-ից 24News-ին հերքել են, թե ոստիկանները բերման են ենթարկել Սևանի համայնքապետի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին:
Այս մասին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բերման են ենթարկել Սևան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի պետ Արթուր Մելքոնյանին։
Մելքոնյանի թիմակիցները տեղեկություններ չունեն նրան բերման ենթարկելու պատճառների և հանգամանքների մասին։