Հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

կողմից admin1

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Վարորդներին կոչ է արվում ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode