13
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ չի քվեարկելու սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու օգտին՝ վստահեցնելով, որ խմբակցության մյուս պատգամավորները ևս կողմ չեն քվեարկելու։
«Հավատարիմ մնալով Ձեր տված մանդատին՝ հայտարարում եմ, որ որպես Ազգային ժողովի պատգամավոր որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին։ Ավելին՝ համոզված եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության որևէ պատգամավոր ևս կողմ չի քվեարկելու։
Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա։
Հ.Գ. Սա արժեհամակարգի և բարոյականության հարց է»,- գրել է Ղազինյանը։