20
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։05-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին, Այրում քաղաքի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 68-ամյա Վալերի Մ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան և Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Ա․-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը բախվել է քարե պատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Վալերի Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։