«Mercedes»-ը բախվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասին․ կա զոհ

կողմից admin2

Նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ապարան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode