Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են

կողմից admin

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են և տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Միաժամանակ խուզարկություն է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի տան տարածքում, ինչպես նաև նրա մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում։

Իրավապահները գործողություններ են իրականացրել նաև Քոչարյանի ընտանիքին առնչվող մի շարք կառույցներում։ Կապարակնքվել է «Toyota»-ի երևանյան գրասենյակը, խուզարկություններ են կատարվել «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոններում։

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ երկրորդ նախագահին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նա կատարվող գործողությունները որակել է որպես իշխանությունների հերթական գրոհ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode