Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։
Հանդիպման ընթացքում Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աշխատանքը՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության համակարգման և ՀՀ կառավարության առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման գործում։
Կողմերը քննարկել են համայնքների զարգացման, տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման, շրջակա միջավայրի պաշտպանության և ջրային ռեսուրսների կառավարման ուղղություններով ընթացիկ համագործակցությունը և առաջիկա անելիքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպմանն ու անցկացմանը։
Կողմերը կարևորել են համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը և ընդգծել Հայաստանի ու ՄԱԿ-ի միջև սերտ համագործակցության նշանակությունը։