Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 15 ընտանիք կստանա բնակարան

կողմից admin1
ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերում 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 15 ընտանիքների բնակարաններով ապահովելու համար  կհատկացվի 107 մլն 754.5 հազար դրամ։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այս անձանց բնակապահովման իրավունքը վերականգնվել է դատական կարգով։  Նրանց կա՛մ պետք է տրամադրվի ուղղակի ֆինանսական աջակցություն, կա՛մ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:

2 տարում աղետի գոտու 66 ընտանիք դատարանով վերականգնել է բնակարան ստանալու իրավունքը։
Focus Mode