Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը

կողմից admin2

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տարածել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին նվիրված հոդվածը։

Ուիթքոֆն իր հրապարակման մեջ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով Թրամփի դերակատարությունը։ Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր առաջընթաց են ապահովել տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո։

Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածության ընթացքում առանցքային խնդիրներից մեկը եղել է Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապի ապահովումը։ Նրա խոսքով՝ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ էր նոր մոտեցում, ստեղծագործական լուծումներ և քաղաքական առաջնորդություն։

Հոդվածում առանձնահատուկ անդրադարձ է կատարվում նաև TRIPP նախագծին, որը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղիների զարգացում՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Ուիթքոֆի գնահատմամբ՝ Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է։ Նա ընդգծել է, որ Թրամփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode