Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը

կողմից admin1

Խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, կատարվում է Անդաստան և Խաչի թափոր՝ դուրս բերելով Քրիստոսի խաչափայտի նվիրական մասունքը:

Խաչվերացի տոնին` սեպտեմբերի 13-ին, Էջմիածնի մայր տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը (կամ տոնին հաջորդող կիրակի օրը):

Focus Mode