18
Սնանկության դատարանի դատավոր Սամվել Եփրեմի Թադևոսյանի լիազորությունները դադարեցվել են։
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 15-ի որոշմամբ դադարեցրել է դատավորի լիազորությունները։ Հիմք է հանդիսացել նրա կողմից ներկայացված հրաժարականի դիմումը։
Ըստ որոշման՝ Սամվել Թադևոսյանը հրաժարականի վերաբերյալ դիմումը ԲԴԽ է ներկայացրել 2026 թվականի սեպտեմբերի 14-ին։