3
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված Գարեգին Սարգսյանի «Հետախուզություն» գրքի շնորհանդեսը։ Գրքում ներկայացված են հետախուզական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, գաղափարներ և մոտեցումներ։
Միջոցառման ընթացքում Գարեգին Սարգսյանը հյուրերին ներկայացրել է գրքի ստեղծման նախապատմությունը, գաղափարական նշանակությունը, ինչպես նաև գրքում տեղ գտած հիմնական մտքերն ու ուղղությունները։