Հերթական ոտնձգությունը եկեղեցու նկատմամբ․ «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակը

կողմից admin1

Սեպտեմբերի 11-ին եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է ահազանգել Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գեղամ Ն․-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղում գործող «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողություն են կատարել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանին Գեղամ Ն.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին ժամը 19:30-ից մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են եկեղեցու գանձանակը։

Նա հայտնել է նաև, որ եկեղեցու մուտքի դուռը և պատուհանները վնասված չեն եղել։

Գեղամ Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված եկեղեցու հոգևոր հովիվն է։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Focus Mode