17
«Հայաստանում առաջին կիսամյակում ՀՆԱ աճը կազմել է 6 տոկոս։ Տասնյակ, հարյուրավոր երկրներ կան, որոնք երազում են 1-2 տնտեսական աճ ունենալ»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արտահանումը նվազել է «0,1չգիտեմ քանի տոկոսով»։
«Արտահանման անկումը կապված է վերաարտահանումների դադարեցման հետ, որը Հայաստանի տնտեսությանը ոչ մի բան չի տվել։ Մենք ինքներս ենք վերաարտահանումների դեմ որոշակի պայքար մղել, քանի որ դա ֆեյք արտահանում է»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը ի պատասխան հարցադրումների՝ ասաց. «Որտե՞ղ եք տեսել, որ գահավիժող երկրում անշարժ գույքի գներն աճեն»։