Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. ահազանգում է փաստաբանը

կողմից admin2

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է.

«Ինչպես արդեն տեղեկացրել եմ` ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը: Այս օրերին մի քանի անգամ Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ Արթուրին, նա ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես` Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրներ, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն:

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, ինչը իր հերթին բերել է նրան, որ այժմ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode