39
Տիգրանաշենը հայկական է․ վստահ է Հայաստանում հարցվածների 80%-ը։
«Գելափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է սեպտեմբերի 22-24-ը 1000 բնակչի շրջանում իրականացված հարցումների արդյունքները։
«59%-ը կարծում է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին, 21%-ը նշել է, որ Տիգրանաշենն ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումն Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6,4%-ն է նշել, որ Տիգրանաշենը ՀՀ տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին»,- նշել է Նավասարդյանը։
Հարցվածների 3,5%-ն այլ կարծիք է ունեցել, իսկ 10,1%-ը դժվարացել է հարցին պատասխանել։