Պապիկյանը ետ է խլում արցախցի զինծառայողներին հատկացված բնակարանները

կողմից admin3

ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։

Վարչական ակտերն ակնհայտ անհիմն են, ուստի վիճարկվել են դատական կարգով։

Մինչև հարցի վերջանական լուծումը զինծառայողներին չեն կարող վտարել իրենց բնակարաններից»,- գրել է նա։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode