11
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում է Իրանի հետ նոր բանակցություններ վարել։
Վերջին անգամ ԱՄՆ-ն ու Իրանը անուղղակի բանակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Ավելի ուշ՝ ուրբաթ օրը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագիր։ Թրամփը մերժել է այդ առաջարկը։
«Ես ակնկալում եմ Իրանի հետ նոր բանակցություններ», — Axios-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։
«Բայց դա այն համաձայնությունը չէ, որը ես եմ ցանկանում կնքել», — նշել է նա։
Պարբերականն իր հերթին, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին։