ԱԱԾ մեկուսարանում մարդ է վատացել․ սև բերետավորները շրջափակել են շենքը

կողմից admin1

ԱԱԾ մեկուսարանում մարդ է վատացել , այս պահին մի քանի շտապ օգնության մեքենա էր կայանված շենքի մուտքի մոտ, սև բերետավորները շրջափակել են ԱԱԾ շենքը։

B24.news -ը փորձեց պարզել արդյոք ԱԱԾ մեկուսարանում պահվող ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկի համար է 1- 03 կանչվել, մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամեն դեպքում սև բերետավորների ներկայությունը հուշում է , որ ԱԱԾ մեկուսարանում պահվող ընդդիմադիր գործիչներից մեկի առողջական վիճակն է ենթադրաբար վատացել։

Նշենք, որ ԱԱԾ մեկուսարանում են պահվում ՊԵԿ նախկին պետ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ուրիշներ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode