Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․մամուլ

կողմից admin1

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ իշխանական թիմում Ջերմուկի համայնքապետի պաշտոնի համար քննարկվող թեկնածուն հենց Վահագն Արսենյանն է։

Վահագն Արսենյանն արդեն ղեկավարել է Ջերմուկ համայնքը, իսկ ավելի ուշ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Այժմ նա մտադիր է կրկին վերադառնալ Ջերմուկի համայնքապետի պաշտոնին՝ առաջադրվելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ։ Նա հաստատեց, որ առաջադրվելու է Ջերմուկի համայնքապետի պաշտոնում։

Այսպիսով, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Արսենյանը պատրաստվում է կրկին մասնակցել Ջերմուկի համայնքապետի ընտրություններին՝ այս անգամ արդեն որպես թեկնածու»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode