«ՀԷՑ» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ, քպական Ռոմանոս Պետրոսյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Փաստինֆոյի հաղորդմամբ՝ Պետրոսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնցից երկուսը գտնվում են Կոտայքի մարզում, իսկ մյուսը՝ Երևանում։ 3 գույքերից 2-ը համատեղ սեփականությւոն են, իսկ մեկը՝ միանձնյա։
Բացի այդ, նա հայտարարագրել է 2017 թվականի թողարկման BMW մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2023 թվականին, ունի բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, որոնք ձեռք է բերել 2011 թվականին։ Իր բաժնեմասից նա տարեվերջում ունեցել է 60 հազար դրամ։
2025-ի սկզբում Ռոմանոս Պետրոսյանը բանկում ունեցել է 7000 եվրո, ինչը տարվերջում զրոյացել է, իսկ ինչ վերաբերում է դրամին, ապա նա տարեկսզբում ունեցել է 7 միլիոն 420 հազար 359 դրամ, որն աճել է և տարվերջում կազմել 32 միլիոն 84 հազար 515 դրամ։
Նույն տարում աճել է նաև Պետրոսյանի կանխիկ դրամի չափը։ Տարեկզբում նա ունեցել է 1 միլիոն 800 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջում՝ 2 միլիոն 350 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 39 միլիոն 743 հազար 341 դրամ, որից 10 միլիոն 650 հազար 288 դրամը վարձատրություն է պետական վերահսկողական ծառայությունից, իսկ 25 միլիոն 981 հազար 722 դրամը՝ ՀԷՑ-ից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 24 միլիոն 18 հազար 532 դրամ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը 2025 թվականի հուլիսի 17-ին ազատվել էր ՊՎԾ ղեկավարի պաշտոնից, իսկ նույն թվականի հուլիսի 18-ին նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։