Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու պաշտոնական փաստաթղթեր կա՞ն․ պարզաբանել է փոխվարչապետի գրասենյակը

կողմից admin1

Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։

Sputnik Արմենիան հարցրել է՝ հայկական կամ ադրբեջանական կողմերը պաշտոնական փաստաթուղթ ունե՞ն նախկին ադրբեջանական անկլավի տարածքը Հայկական ԽՍՀ-ի կողմից հանձնելու մասին:

Նախատեսվո՞ւմ է սահմանի հետագա սահմանազատման ժամանակ օգտագործել ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվել էր Տավուշի հատվածում։

Այս հարցերին ուղիղ պատասխան փոխվարչապետի գրասենյակը չի տվել՝ հղում կատարելով սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգին։ Սույն փաստաթուղթը նախատեսում է, որ օգտագործվում են «բոլոր քարտեզագրական, ինչպես նաև նորմատիվ-իրավական և այլ իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր»։

«Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան», – հայտնել են Գրիգորյանի գրասենյակից:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode