<<Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը>>,- հայտնում է միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
ՄԻԵԴ-ը փոխարենը կիրառել է անհատական մոտեցմանը սկզբունքը, ըստ որի զինված ուժերի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում հակառակորդի առանձին ստորաբաժանումների կամ զինվորների անհատական գործողությունները թիկունքում նույնպես կարող են վերագրվել հակառակորդի զինված ուժերին՝ այդ ամենը գնահատելով որոշակի հավանականությամբ:
Կարծում եմ հենց սա կբողոքարկվի Ադրբեջանի կողմից, քանի որ հավանականության (կամ մոտիկության) այս դոկտրինը զարգացող սկզբունք է, և դրա չարաշահումը ստեղծում է գորշ գոտիներ միջազգային իրավունքում, որից օգտվում են հակամարտող կողմերը, որից նաև Ադրբեջանը լայնորեն օգտվեց 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններում»,- ասել է փորձագետը։