Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենի կալանքը երկարաձգվեց

կողմից admin1

Դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանի կալանքի ժամկետը, հայտնում է Արմլուրը:

Հիշեցնենք, որ նա առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով կալանավորվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

2-ամսյա կալանքի ժամկետը լրացել էր, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս 2 ամսով երկարաձգել կոմբինատի տնօրենի կալանքը:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode