Երևանի քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել՝ Աերացիայի տները չեն ապամոնտաժվի։
Այս մասին հայտնել է բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ երեկ Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու, բնակիչները թույլ չէին տվել։
«Աապրեք էնքան, մինչև ձեզ ապահովենք կացարանով, դիմումներ գրեք»,- ասել են բնակիչներին։
Թե որտեղ է կացարանը լինելու, բնակիչներին հայտնի չէ, առայժմ պետք է դիմումներ գրեն ու սպասեն։
Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինաղբ չթափվի։ Միաժամանակ նրանք հերքում են վարչական շրջանի ղեկավարի մեղադրանքները, թե թույլ են տվել գումարի դիմաց տեղում շինարարական աղբ թափել։