ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Ուկրաինայի հետ․ սենատոր

կողմից admin3

Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ փոխանակվում են հետախուզական տեղեկություններով: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռոջեր Ուիքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պենտագոնը և ԱՄՆ պետքարտուղարությունը հանգստյան օրերին Կիևին նախազգուշացրել են, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երեքշաբթի գիշերը երկրի արևմտյան գործընկերները Կիևին չեն տրամադրել հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode