Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի ԱԺ-ում

կողմից admin1

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի Աննա Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Նախագիծը կքննարկվի առաջին ընթերցմամբ։

Նախագիծը ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը և Ծովինար Վարդանյանը։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլ է սկսվում։

Նա առաջարկել էր նաև փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ ընտանեկան բռնությունը որպես առանձին, ինքնուրույն հանցագործություն սահմանելու նպատակով։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode