Արցախ Միությունը կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1254 նամակ

կողմից admin1

Արցախ Միությունը ՀՀ կառավարությանն է հանձնել հայ գերիներին հասցեագրված 1254 նամակները և համապատասխան հանրագիր, հայտնել է Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով, գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես էր եկել մարդասիրական նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով այցելել բոլոր հայ գերիներին։

Նախաձեռնության շրջանակում նա կոչ էր արել հազար նամակ հավաքել գերիների համար։ Կոչին արձագանքել են աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներ, և արդյունքում հավաքագրվել է 1,254 նամակ՝ հասցեագրված ադրբեջանական ապօրինի բանտարկության մեջ գտնվող բոլոր հայերին։

Նամակներն ունեն անձնական ու մարդասիրական բնույթ և պարունակում են աջակցության, համերաշխության ու հույսի խոսքեր։

Focus Mode