Փաշինյանը սպառնում է․ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխություններին։

Հարցին, թե որն է ՀԱԵ-ի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի նպատակը, որտեղ ներկայացված են տարբեր աղբյուրների հղումներ, սակայն չկան ռուսական կողմի ազդեցության վերաբերյալ փաստեր՝ ինչպես պնդվում էր նախկինում , Փաշինյանը հայտարարեց, որ հղումները բերված են «ցույց տալու համար, որ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դո՛ւք եք այն ստեղծել։ Ճգնաժամի հեղինակները մենք չենք, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Այն գոյություն ունի մեզանից անկախ»։ Փաշինյանի խոսքով՝ զեկույցի նպատակն է ցույց տալ ՀԱԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը։

Նրա համոզմամբ՝ Եկեղեցին բռնազավթված է, քանի որ Եկեղեցին կաթողիկոսը կամ եպիսկոպոսները չեն, այլ հավատացյալ ժողովուրդը, որն այսօր մեկուսացված է եկեղեցու կառավարումից։

Փաշինյանը հայտնեց, որ բարձրացված հարցով կստեղծվի քննիչ հանձնաժողով։ Նա անհրաժեշտ է համարում կատարել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որոնք «կվերացնեն եկեղեցու բռնազավթումը, որպեսզի ժողովուրդը լիարժեքորեն մասնակցի եկեղեցու կառավարմանը։

<<Կտրիճ Ներսիսյանը  չի որոշում, այլ հոտը։ ԿԳԲ-ի գործակալները չպետք է քահանա նշանակեն։ Եվ մենք կգնանք այդ լուծումներին՝ հիմնվելով նաև Սահմանադրության վրա։ Հարաբերությունները կարգավորվում են օրենքով», հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով,  չպետք է լինեն աշխատավարձ չստացող քահանաներ, և պետք է հաշվառվի Եկեղեցի մուտք գործող յուրաքանչյուր լուման՝ որքան գումար է ստացվել և ինչի վրա է այն ծախսվել։ Քահանաները պետք է օգտվեն սոցիալական երաշխիքներից։ «Էլ չեմ խոսում այն մասին, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, և պետությունը դրա համար կօգտագործի բոլոր լծակները։ Ո՞վ է նա, որ նստի Մայր աթոռում։ Նա ոչ ոք է»,- հայտարարեց Փաշինյանը՝ օգտագործելով մի շարք որակումներ, որոնք կոչված էին ընդգծելու «եկեղեցին բռնազավթած» Կաթողիկոսի կողմից սրբապղծության բարձր աստիճանը։ Փաշինյանը խոստացավ, որ և՛ որպես վարչապետ, և՛ որպես ՀԱԵ հետևորդ, հնարավոր ամեն ինչ կանի Գարեգին Երկրորդին հեռացնելու համար։

Հարցին,  թե ի՞նչ սև կատու է անցել նրանց միջով, Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականին «չէին ցանկանում միջամտել՝ համարելով, որ պետք չէ խառնվել եկեղեցու գործերին», սակայն «կան սահմաններ»:

«Իրենք իրենց ձեռքով բացեցին դուռը, և մենք կմտնենք իրենց իսկ բացած դռնով», — խոստացավ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ օրենսդրությամբ կրոնական կազմակերպություններին հստակ արգելված է քաղաքական քարոզչությունը: Վարչապետի պնդմամբ՝ եկեղեցին շեղվել է այդ կանոնից, իսկ պատասխանատուն Կտրիճ Ներսիսյանն է:

Փաշինյանը հավելեց, որ գործելու են «քայլ առ քայլ, համակարգված ու անշեղորեն՝ առաջ շարժվելով միլիմետր առ միլիմետր»:

Focus Mode