Արցախցիների 40+10 հազարների ծրագիրը ևս մեկ տարի կշարունակվի

կողմից admin2

Որոշել ենք արցախցիների 40+10 հազարների ծրագիրը ևս մեկ տարի շարունակել։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք ունենք աջակցության ծրագիր 40.000 դրամ և 10.000 դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար, որը ունի շատ հստակ շահառուների խումբ և մենք որոշել ենք այդ աջակցության ծրագիրը շարունակել ևս մեկ տարի։

Այն պետք է ավարտվեր այս տարվա վերջ։ Շահառուների խումբը որոշվում է եկամտի չափով՝ մեկ անձի հաշվարկով։ Այսինքն՝ եթե ավել եկամուտ ունեն, իրենք շահառու չեն կարող հանդիսանալ, եթե եկամուտից պակաս ունեն, ապա կարող են հանդիսանալ»,- պարզաբանեց նախարարը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode