Շուրջ 40 տարի բանտում անցկացրած հայ վրիժառուն երեխաներ է ունեցել՝ Արցախն ու Շուշին

կողմից admin3

Շուրջ 40 տարվա կալանքից հետո Երևան վերադարձած հերոս Համբիկ Սասունյանն իր առաջին զավակներն ունեցավ։
63-ամյա Համբիկ Սասունյանը երեխաներ է ունեցել՝ Արցախը և Շուշին։

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է։ 1982 թվականին Լոս Անջելեսում նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021 թվականին ազատ է արձակվել և բնակություն է հաստատել Հայաստանում։
1982 թվականի հունվարի 28-ին՝ 19 տարեկանում, Լոս Անջելեսում սպանվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը։ ԱՄՆ դատարանը Սասունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման։
Սասունյանը դատարանում իր գործողությունը կապել է Հայոց ցեղասպանության հետ, իսկ դատական գործընթացում սպանությունը գնահատվել է որպես Արըքանի ազգային պատկանելության հետ կապված հանցագործություն։
Նա ԱՄՆ-ում բանտում անցկացրել է մոտ 38 տարի։
2021 թվականին Կալիֆոռնիայի դատական գործընթացներից հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և նույն տարվա հոկտեմբերին վերադարձել Հայաստան։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode