Պատմության մեջ առաջին անգամ հայերին շնորհվել է ասպետի կոչում , եւ հայ գործարարն ու արտիստն են արժանացել բարձր գնահատանքին։
GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանն ու դերասան Խորեն Լևոնյանը առաջին հայերն են, որ Իտալիայի Սավոյայի դուքսի կողմից ստացել են ասպետի պատվավոր կոչում:
Փաստաթուղթը տրվել է Ժնևում դեռ 2026 թվականի հունիսի 30-ին:
Հրամանագրում, մասնավորապես, նշվում է.
ՆՈՐԻՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ
ԷՄԱՆՈՒԵԼԵ ՖԻԼԻԲԵՐՏՈՍավոյայի դուքս, Պիեմոնտի իշխան, Վենետիկի իշխան՝ Աստծո շնորհով և ժառանգական իրավունքով, Սավոյայի արժանիքների շքանշանի մեծ վարպետ
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱԳԻՍՏՐԱԼ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ՝
<<Տեսնելով Սավոյի Արժանիքի Շքանշանի Կանոնադրությունը, լսելով Շքանշանների խորհրդին և հաշվի առնելով ձեռք բերված արժանապատվությունները, մրցանակը շնորհվում է
Դոկտ. Գրիգոր Տեր-Ղազարյան
ՊԱՏԻՎԸ
Ասպետ
Սավոյի արժանիքի շքանշանիԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՇԱՆԱԿՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՄԲ։ ՍԱՎՈՅԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ԴԻՆԱՍՏԻԿ ՇՔԱՆԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԿԱՆՑԵԼՈՐԸ, ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՍՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱՐ։
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է.
Սավոյի թագավորական տան դինաստիական շքանշանների մեծ կանցլերՎերոնշյալ դրույթների կատարման համար, Հռչակում է, որ
Դոկտ. Գրիգոր Տեր-Ղազարյան
ՀԱՆԴԵՍ Է ԳՏՆՎՈՒՄ ՍԱՎՈՅԱՅԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՇՔԱՆՇԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ՝ ԱՍՊԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ 2440 ՀԱՄԱՐՈՎ
ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԺՆԵՎՈՒՄ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ
Մեծ կանցլեր
Նշենք, որ նույն պատվին՝ ասպետի կոչմանն արժանացել է նաև դերասան Խորեն Լևոնյանը:
Իսկ հիմա հասկանանք, թե ի՞նչ է Սավոյայի արժանիքների շքանշանը և ի՞նչ կարգավիճակ ունեն ասպետները:
Եվ այսպես, Սավոյայի արժանիքների շքանշանը (Ordine al Merito di Savoia) Սավոյայի թագավորական տան դինաստիական պարգևներից է։ Այն հիմնադրվել է 1988 թվականի հունվարի 23-ին՝ Սավոյայի քաղաքացիական շքանշանի շրջանակում, Սավոյայի տան ղեկավար Վիտտորիո Էմանուելեի կողմից։ Դրա նպատակն է պարգևատրել Իտալիայի և այլ երկրների քաղաքացիներին՝ Սավոյայի տան առջև ունեցած ծառայությունների, բարեգործական, հասարակական, մշակութային կամ մասնագիտական գործունեության համար։ Ներկայում շքանշանի մեծ մագիստրոսը Սավոյայի տան ղեկավար Էմանուելե Ֆիլիբերտոն է։ Շքանշանի Մեծ մագիստրոսությունը և դիվանը գործում են Ժնևում։
Շքանշանն ունի մի քանի աստիճան․ Մեծ խաչի ասպետ, Մեծ սպա, Հրամանատար, Սպա, Ասպետ։
Կան նաև կանանց համապատասխան աստիճաններ և Սավոյայի արժանիքների ոսկե, արծաթե ու բրոնզե խաչեր։ Սովորական ասպետների թվի համար սահմանափակում նախատեսված չէ, մինչդեռ առավել բարձր աստիճանների դեպքում կան թվային սահմանափակումներ։
Ի՞նչ է տալիս ասպետի կոչումը
Պարգևատրված անձը գրանցվում է շքանշանի պաշտոնական մատյանում, ստանում է համապատասխան վկայական և տարբերանշան և կարող է շքանշանի շրջանակում օգտագործել «ասպետ»՝ Cavaliere անվանումը։ Նա կարող է մասնակցել Սավոյայի տան դինաստիական շքանշանների պաշտոնական արարողություններին, հավաքներին և բարեգործական ծրագրերին։ Այդ կազմակերպությունների անդամները ներգրավված են մարդասիրական, հիվանդանոցային, կրթական, մշակութային և սոցիալական նախաձեռնություններում։
Սա պատվավոր անդամակցություն և դինաստիական պարգև է։