Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտարարել է, որ ավարտում է աշխատանքը այդ պաշտոնում։
«Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում»,- գրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ չի զղջում անցած ճանապարհի համար և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ իրեն այս կարևոր փորձառության հնարավորությունը տալու համար։ Կարապետյանը նաև բարձր է գնահատել Ավինյանի աշխատանքը՝ ընդգծելով, որ պաշտոնավարման ընթացքում անձամբ է համոզվել քաղաքապետի պրոֆեսիոնալիզմի և քաղաքի զարգացման ծրագրերն առաջ մղելու հարցում նրա մոտեցումների մեջ։
Արտյոմ Կարապետյանը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել էր 2026 թվականի փետրվարին։ Մինչ այդ նա աշխատել է որպես հեռուստահաղորդավար։