Ո’չ ՀՅԴ-ն, ո’չ իմ շատ սիրելի ու չափազանց հարգելի Քրիստինե Վարդանյանն իմ պաշտպանության կարիքը չունեն, բայց ասեմ.
Այս 5-6 տարիների պայքարի ընթացքում դաշնակցականները մշտապես ամենանվիրված, անվախ պայքարողներն են եղել, ամենաազնիվ պայքարողներն են եղել, ինչը Դաշնակցության 135-ամյա գաղափարական կայունության մասին է խոսում։
Իսկ Եղոյանի այս ելույթը բոլորովին ինքնաբուխ չէր. ՔՊ-ն, շատ լավ տիրապետելով PR տեխնոլոգիաներին (ցավոք, Հայաստանում միայն իրենք են դա լավ անում), այս թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի, այս թեման «մարսեցնի» ժողովրդին, որպեսզի Դաշնակցության նկատմամբ հետապնդումները սաստկացնելու կամ կուսակցության գործունեությունը Հայաստանում արգելելու դեպքում հանրության արձագանքը ծանր չլինի իրենց համար։
Իսկ որ կուսակցությանը փորձելու են խաչին գամել, դրա մասին վկայում է նաև Մարիա Կարապետյանի խոսքը՝ նորանկախ Հայաստանում իրենք որպես կուսակցություն այլևս գոյություն չունեն։
Պարզ է մեկ բան. ազգային ցանկացած կառույց Հայաստանում հալածվելու է, քանի Հայաստանում իշխանության է օտարի շահերին ծառայող ուժը։
ՀԳ. Իմ ընտանիքը ճանաչող դիլիջանցիները երևի կզարմանան ՀՅԴ-ի մասին գրառմանս համար, որովհետև մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ։ Բայց մի զարմացեք, ՀՅԴ-ի ու դաշնակցականների մասին իմ կարծիքը ձևավորվել է անձնական դիտարկումներիս ու ազնիվ գնահատականիս հիման վրա։
Գրել է Լիդիա Մանթաշյանը