Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում համայնքների ղեկավարների աշխատավարձերի եռակի բարձրացման հարցի քննարկման ժամանակ (որն, ի դեպ, տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ) միջազգային առևտրի նախարար դարձած Արարատ Միրզոյանը նշեց․
«Մեզնից առաջ այլ տրամաբանությամբ է տնտեսությունը կառավարվել՝ ստվերային, կոռուպցիոն, հետևաբար օրինական բյուջետային եկամուտները չեն ներել այս բարեփոխումն անելու։ Մեզնից առաջ չեն արել, որովհետև, օրինակ, մենք ունեցել ենք նախագահի պաշտոն զբաղեցնող անձ, որը հայտնի արտահայտություն էր արել՝ Երևանի քաղաքապետին ասելով․ «Փողի վրա նստած՝ բյուջեից փող ես ուզում»»։
Վերոնշյալ արտահայտությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով 26 տարի առաջ՝ 2000 թվականին, առնվազն այլ բան է նկատի ունեցել։
Այսպես․ Երբ Ռոբերտ Քոչարյանն ասաց իր հայտնի արտահայտությունը, նա նկատի ուներ, որ քաղաքապետարանը պետք է ակտիվորեն օգտագործի հողերի օտարման իր իրավասությունը։ Այդ տարիներին կայացվեց օրենսդրական որոշում, ըստ որի՝ Երևանի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողերի վաճառքից (աճուրդներից) ստացված ողջ հասույթը պետք է ուղղվեր ոչ թե պետբյուջե, այլ քաղաքապետարանի հատուկ հաշվին (ֆոնդային բյուջե) և ծախսվեր բացառապես Երևանի կառուցապատման ու զարգացման վրա։ Սա հնարավորություն տվեց մայրաքաղաքին չմնալ պետբյուջեի սուղ միջոցների հույսին և սկսել կենտրոնի վերակառուցումը։
ՔՊ-ական նախարարը, մեղմ ասած, ճիշտը չի ներկայացնում, մանիպուլացնում է, բայց հարցն այստեղ բոլորովին այլ է։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե ամեն շաբաթ բարձրացնում է Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխման հարցը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը օկուպացված Արցախում հայկական եկեղեցիները ներկայացնում է ալբանական և ծաղրում Հայոց պատմությունը, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պարագայում, ռուսական կողմը գազի գնի բարձրացման մասին է խոսում, հայկական արգելված որևէ ապրանքատեսակի սահմանափակում, այդպես էլ չլուծեցին, հարաբերությունները մեղմ ասած լարված են և այլ և այլn։
Այս ամենի ֆոնին, այս ամենի ուղիղ պատասխանատու կառույցներից մեկի՝ արտաքին գործերի նախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ով նաև հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային մասնակիցն է կառավարության նիստում անդրադառնում է ոչ թե այս լրջագույն խնդիրներին, ոչ թե արձագանքում է ադրբեջանական կեղծիքին, ոչ թե հանդես է գալիս ռուսական մարտահրավերների լուծումներով, այլ որոշում է մի կողմ թողնել այդ «անկարևոր հարցերը» և կրկին կեղծիքներով լցնել հայ հասարակության ականջները։
Ինչպես կասեր ինքը՝ Միրզոյանը․ «Ծնգլ արիք»․․․
Այս պարագայում տեղին կլինի նկատել, որ Արարատ Միրզոյանը շարունակում է մնալ, օրինակ՝ «մացեմածիկայի ժամին գրատախատկի գնացող» շարքային ՔՊ-ականի մակարդակի։