Դատախազի պահանջը Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով

կողմից admin3

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատաքննությունը։ Նախորդ նիստում դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։

Հոկտեմբերի 15-ի նիստում հանրային մեղադրողը միջնորդել է Գևորգ Ներսիսյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ հաշվակցելով անազատության մեջ անցկացրած ժամանակահատվածը։ Համբարձում Ներսիսյանի համար պահանջվել է 4 տարի 6 ամիս ազատազրկում, իսկ նախորդ դատավճռով չկրած պատժի միավորմամբ՝ վերջնական 7 տարի 6 ամիս ազատազրկում։

Մեղադրողը նաև առաջարկել է անփոփոխ թողնել ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։ Դատարանը կլսի պաշտպանական կողմին, որից հետո կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode