Դատարանը մերժեց միջնորդությունը

կողմից admin3

Գագիկ Ծառուկյանի գործով դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել է փաստաբան Երեմ Սարգսյանին դատաքննությունից հեռացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

Դատախազը միջնորդության հիմքում նշել է, որ Սարգսյանը կարող է հանդես գալ որպես վկա։ Սակայն դատավորը հայտարարել է, որ փաստաբանին վարույթից հեռացնելու հիմքեր չի տեսնում։

«Քննիչը որոշել էր, հարցը բողոքարկվել էր, դատարանը վերականգնել է։ Դա հասկացանք, բայց զուտ բովանդակային առումով՝ կա՞ արդյոք որևէ հանգամանք, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ»,– նշել է դատավոր Մանվել Շահվերդյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode