ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի

կողմից admin3

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրենլանդիայում հայտարարել է, որ ԵՄ-ն 2026-2027 թվականներին կղզում 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի:

Ինչպես ասել է՝ Եվրամիության միջոցները կհատկացվեն Գրենլանդիայում կարևորագույն հանքանյութերի, արբանյակային կապի և վերականգնվող էներգիայի ոլորտներին։

«ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին», – ասել է ֆոն դեր Լայենը։

Հաղորդվում է, որ ֆոն դեր Լայենի այցն արտացոլում է Արկտիկայի աշխարհաքաղաքական կարևորության աճը խոշոր տերությունների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպան:

 

Focus Mode