Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. մամուլ

կողմից admin1

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունում ևս վեց հոգի կան, հինգն աշխատակազմից և մեկը ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը, որը, ինչպես երեկ տեղեկացանք, ղեկավարելու է առաջիկայում եկեղեցու հարցերով ստեղծվելիք ԱԺ քննիչ հանձնաժողովը։

 

Տեղեկություններ կան, որ Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում՝ վեհափառին ներկայացնելով Ռուսաստանի ագենտ, որպեսզի, այսպես կոչված, ժողովրդավար Արևմուտքն աչք փակի վեհափառին իր աթոռից հեռացնելու Փաշինյանի հակասահմանադրական ծրագրի վրա։

 

  • Եղոյանից բացի Ռուբինյանի հետ Հռոմ կմեկնեն աշխատակազմի արտաքին կապերի վարչության, արարողակարգի պետերը, արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ, լրատվականից լուսանկարիչ–օպերատոր և հեռուստաօպերատոր»։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode