18
ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերում 1988 թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 15 ընտանիքների բնակարաններով ապահովելու համար կհատկացվի 107 մլն 754.5 հազար դրամ։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս անձանց բնակապահովման իրավունքը վերականգնվել է դատական կարգով։ Նրանց կա՛մ պետք է տրամադրվի ուղղակի ֆինանսական աջակցություն, կա՛մ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:
2 տարում աղետի գոտու 66 ընտանիք դատարանով վերականգնել է բնակարան ստանալու իրավունքը։